Նոստրադամուսը կանխատեսել էր Եղիսաբեթ II-ի մահը. գիրքը բեսթսելլեր է դարձել
Ֆրանսիացի բժիշկ, աստղագուշակ և ալքիմիկոս Նոստրադամուսի մարգարեություններով գիրքը, ըստ Sunday Times թերթի, Մեծ Բրիտանիայում բեսթսելլեր է դարձել այն բանից հետո, երբ դրանում Եղիսաբեթ II-ի թագուհու մահվան մասին գուշակություն են հայտնաբերել։
Ինչպես հայտնում է պարբերականը, խոսքը գրող Մարիո Ռիդինգի «Նոստրադամուս. ապագայի ամբողջական մարգարեությունները» գրքի մասին է։ Սեպտեմբերի 10-17-ն այն 8 հազար մարդ է գնել։ Այն դեպքում, երբ թագուհու մահից մեկ շաբաթ առաջ ընդամենը 5 օրինակ էր վաճառվել։
Պարբերականը կարծում է, որ գրքի հաջողությունը պայմանավորված է սոցցանցերում դրա որոշ հատվածների հրապարակմամբ, որոնք մեծ տարածում են գտել։ Օրինակ` Ռիդինգի մեկնաբանության համաձայն` Նոստրադամուսը կանխատեսել էր, որ «Եղիսաբեթ II թագուհին մահանալու է մոտավորապես 2022 թվականին շուրջ 95 տարեկան հասակում»։
Ցավոք, ինքը` հեղինակը, իր գրքի հաջողությունը վայելել չկարողացավ, քանի որ մահացել է 2017 թվականին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Բուքինգհեմյան պալատը հայտնեց Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին, որը կառավարել է երկիրն ավելի քան 70 տարի։
Արքայազն Չառլզը թագավոր դարձավ, նրա կինը` Կամիլան, ստացավ թագավորի տիկնոջ կարգավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Զինվորական կոմիսարիատ» մակագրությամբ սև միկրոավտոբուս է նկատվել Վերին Լարսում
Վերին Լարսի անցակետում նկատվել է «զինվորական կոմիսարիատ» մակագրությամբ սև միկրոավտոբուսը։ Ականատեսները նկարներ են տարածե...
Մասնակիցներից մեկը մնացած բոլորին հակառակ առաջարկն է արել. Yerevan.today
Երկու-երեք օր է անցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումից։ Կոնկրետ տեղեկատվությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթար, թե՞ դիվերսիա. «Հյուսիսային հոսքի» գազատարը 3 տեղից վթարվել է
Դեպի Եվրոպա գլխավոր ռուսական Հյուսիսային հոսք գազատարը վթարվել է: Երկու ճյուղերն էլ միանգամից երեք տեղից վնասվել է: Եվրո...
Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը երկրում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժո...