Հասարակություն

Վայրագությունները կշարունակվեն, քանի դեռ միջազգային հանրությունը հստակորեն չի դատապարտել Ալիևին․ Շիֆ

Վայրագությունները կշարունակվեն, քանի դեռ միջազգային հանրությունը հստակորեն չի դատապարտել Ալիևին․ Շիֆ

Մենք սգում ենք անցյալ շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորներ մահը։ Այս մասին ասված է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ արված թվիթերյան գրառման մեջ:

«Հայաստանի անկախության օրը մենք սգում ենք անցյալ շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորներին և արդարություն ենք փնտրում տեղահանվածների և ահաբեկվածների համար։

Այդ վայրագությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը հստակորեն չի դատապարտել Ալիևին։ ԱՄՆ-ը պետք է առաջնորդի ճանապարհը», – գրել է Շիֆը Twitter-ի իր էջում։

 

[026699f6aa22a44979c824f4b718c780.png]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250