Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել․ գերիների թվում եղել են Ազովի գնդի հրամանատարներ

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել: Գերիների թվում են Ազովստալում մարտերի մասնակիցներին՝ Սվյատոսլավ Պալամարին, Սերգեյ Վոլինսկին, Դենիս Պրոկոպենկոն (Ազովի գնդի հրամանատարներ): Նախագահ Զելենսկին կապ է հաստատել Ազովի գնդի հրամանատարների հետ, ովքեր փոխանակվել են ռուսական գերությունից։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց  ծառայության համար և ասել, որ ամենադժվարն ավարտվել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։ 

 

Իսկ ինչ է ասում նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը փոխանակման մասին. 

 

«Մենք մեր 200 հերոսներին փոխանակեցինք Վիկտոր Մեդվեդչուկի հետ, ով արդեն հայտնել է հնարավոր ամեն ինչ»։ 

 

Հիշեցնենք, որ Մեդվեդչուկը Ուկրաինացի ընդդիմադիր գործիչ է, նախագահ Պուտինի մերձավոր շրջապատից: Ըստ հրապարակված թվերի Կիեւին հաջողվել է փոխանակել 215 գերիների, որոնց թվում են Ազովստալի 100 գրոհայիններ: 

 

Փոխանակումը կատարվել է երրորդ երկիր Սաուդիան Արաբիայի միջոցով: 

 

Ուշագրավ է, որ Ազովստալի 5 հրամանատրները Ուկրաինա վերադառնալ չեն կարող, նրանք կլինեն Թուրքիայում մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Սրանք Ռուսաստանի Դաշնության հետ փոխանակման պայմաններն են։ Նրանք կլինեն Թուրքիայի նախագահ Էրդողանի անձնական հսկողության ներքո, ինչպես նաև կկարողանան անձնական հանդիպումներ անցկացնել։

Քաղաքականություն