Թրամփի և նրա ընտանիքի անդամների դեմ 250 միլիոն դոլարի հայց է ներկայացվել

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը 250 միլիոն դոլարի հայց է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, նրա երեխաների և նրանց հետ կապված ընկերությունների դեմ՝ խարդախության և կեղծ տվյալներ տրամադրելու մեղադրանքով։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
 

Նշվում է, որ խոսքը այնպիսի գործունեության մասին է, որը «մեծապես ավելացրել է Թրամփի անձնական հարստությունը»։
 

Ըստ գլխավոր դատախազի՝ մեղադրյալները, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահը, խախտել են մի շարք նահանգային քրեական օրենքներ, այդ թվում՝ փաստաթղթեր կեղծելը, սխալ ֆինանսական հաշվետվությունների տրամադրումը, ապահովագրական խարդախության մեջ ներգրավվելը, ցածր տոկոսադրույքները և ավելի քիչ հարկեր վճարելը։

 

Նա նաև ասել է, որ դատարանից պահանջում է արգելել Թրամփին և նրա երեխաներին մասնակցել կամ ղեկավարել ընկերություններ կամ կորպորացիաներ Նյու Յորքում, ինչպես նաև հինգ տարով արգելել Թրամփին և նրա հետ կապված Trump Organization-ին անշարժ գույք ձեռք բերել Նյու Յորքում։

Քաղաքականություն