ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փելոսին և Պապիկյանը հանդիպել են. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, Հայաստան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:
Պաշտպանության նախարարը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ Փաշինյանի և Փելոսիի հանդիպումից. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը կոչով դիմել է Ալիևին. վարչապետի ելույթը՝ ամբողջությամբ
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ. Փաշինյանը` ՄԱԿ-ում
Ապացույցներ կան գերեվարված զինվորների նկատմամբ խոշտանգումների, արտադատական մահապատիժների և դիակների պղծման մասին, այդ...