Երթևեկության կարգի փոփոխություն կլինի Արաբկիրում և Խորենացի-Զաքյան խաչմերում
Սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիրի 23-րդ փողոցում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ փոփոխությունն արվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Արաբկիրի 23-րդ փողոցում մինչ օրս կազմակերպված էր երկկողմ երթևեկություն, փոփոխությունից հետո երթևեկությունը կդառնա միակողմանի: Ուղղությունը կլինի Վահագն Դավթյան փողոցից դեպի Ռիգայի փողոց:
Միաժամանակ նույն նպատակով սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի նաև Խորենացի– Զաքյան փողոցների խաչմերուկում: Նախկինում Խորենացու փողոցով դեպի Մաշտոցի պողոտա երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով: Փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի ուղիղ և աջ, իսկ ձախ գոտուց՝ ուղիղ և ձախ:
Նմանատիպ հոդվածներ
Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5...
«Ադրբեջանական զորքերը չեն թողնում անգամ շտապօգնության մեքենաներին անցնել այդ ճանապարհով». Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թելեգրամյան ալիքները հայտնում են...
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծ...
Երթևեկության փոփոխություն տեղի կունենա
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխութ...