«Ադրբեջանական զորքերը չեն թողնում անգամ շտապօգնության մեքենաներին անցնել այդ ճանապարհով». Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թելեգրամյան ալիքները հայտնում են, որ փակ է Կապան-Ճակատեն նոր սարքած ու ՄԻԱԿ ճանապարհը։ Ադրբեջանական զորքերը չեն թողնում անգամ շտապօգնության մեքենաներին անցնել այդ ճանապարհով և օգնություն ցույց տալ մեր վիրավորներին։ Հարց 1. Գոնե հիմա հասկացող կա՞, որ մեր ռազմավարական նշանակության ճանապարհները ոչ մի կերպ չէր կարելի տալ թշնամուն։ Հարց 2. Ճանապարհը տալուց հետո ինչո՞ւ է նոր ճանապարհը կառուցվել թշնամու քթի տակ, նրա համար հեշտ՝ անզեն աչքով դիտարկելի և մեր մեքենաների խոցման համար հարմար տեղանքով։ Հիշեցնեմ, որ Կապան-Ճակատեն ճանապարհը միակ ճանապարհն է, որով Կապանից կարելի է հասնել Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ սահմանամերձ դարձած, սահմանին կպած գյուղերը»։ ![]() |
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կարգի փոփոխություն կլինի Արաբկիրում և Խորենացի-Զաքյան խաչմերում
Սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիրի 23-րդ փողոցում։ Տեղեկությունը հայտնում է Երևան...
Երթևեկության փոփոխություն` Մյասնիկյան պողոտա-Սարալանջի-Հերացի-Աբովյան-Շարիմանյան փողոցների հանգույցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատար...
Թերևս ամենահաճելի ջերմաստիճանը․ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ «Գիշերը +12․․․+...
Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5...
