Զոհված 19-ամյա Էդմոնը Երևանից էր, մեկ տարվա ծառայող
Սեպտեմբերի 13-ի գիշերն ադրբեջանական կողմի սանձաձերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Էդմոն Սարգսյանը։ 19-ամյա Էդմոնը Երեւանից էր, ապրում էր Հաղթանակ թաղամասում։
Նա սովորում էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնում, ուսանողական խորհրդի անդամ էր։
«Էդմոնը շատ համեստ, կարգապահ, հայրենասեր տղա էր։ Ուներ իրենից մեծ մեկ քույր, որը աշխատում է նույն ոլորտում։ Քույրը վերջերս էր ամուսնացել, Էդմոնն էլ արձակուրդի ժամանակ եկել էր մասնակցելու հարսանիքին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Էդմոն Սարգսյանի դասղեկ Ռուզաննա Հակոբյանը։
Էդմոնը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ, ծառայում էր Ջերմուկի զորամասում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտ...
Ես հայ չեմ, բայց Եռաբլուրում նոր գերեզմանները արցունքներ են բերում․ Լապշինը՝ հայերի և ուկրաինացիների տարբերության մասին
Ռուս-իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուք կարող եք այլ կերպ վերաբերվել Ո...
Զոհված զինծառայողներից մեկը «Բերդ» պարային անսամբլից էր
«Բերդ» պարային անսամբլի ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի...
Դպրոցներում և համալսարաններում ռումբ տեղադրված չէ․ ուսումնական վարժանքներ է իրականացվում
Չեխովի դպրոցում և Ֆրանսիական համալսարանում ռումբ տեղադրված չէ, ոստիկանությունն ու ԱԻՆ-ն իրականացնում են ուսումնական վարժ...