Քաղաքականություն
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է` երբ կգործարկվի Լաչինի միջանցքով նոր ճանապարհը
ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, կգործարկվի 2023 թվականի ապրիլի 1-ից։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում ձեռնարկված ջանքերի գլխավոր արդյունքը եղավ այն, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից։ Ընդ որում, օգոստոսի 30-ից տեղաշարժն իրականացվում է ժամանակավոր երթուղով՝ Լաչին քաղաքի և այլ բնակավայրերի շրջանցմամբ, որոնք գտնվում են միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում», - հայտարարել է Գոնչարը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը սպառնում է փակել Կարմիր ծովով նավագնացությունը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 հատ «տուդա-աբրատնի» տոմս առնի․ Փաշինյան
Նա իրավունք չունի 70 տարեկանը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին․ Հարությունյան
1.0