Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Վերին Շորժայի, Գորիս ուղղություններով. Баграмян26
Ադրբեջանի զինված ուժերը սկսել են գնդակոծել հայկական դիրքերը Վերին Շորժայի ուղղությամբ: Այս մասին գրում են հայկական թելեգրամյան ալիքները:
Ինչպես նշում է Баграмян 26-ը, ադրբեջանական զինուժը հրետակոծություններ է սկսել նաև Գորիսի ուղղությամբ։ Վարդենիսի տարածքում արդեն կես ժամ ինտենսիվ գնդակոծություն է իրականացվում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմն ունի 3 զոհ. իրավիճակը՝ սահմանին
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ...
Երկրաշարժ՝ Քաջարանից 10 կմ հյուսիս-արևմուտք
Սեպտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածք...
Գյումրիում պարեկները ծեծել են քաղաքացուն, որից հետո վերջինիս ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է. մանրամասներ՝ միջադեպից
Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Գյումրիում քաղաքացու և պարեկների միջև միջադեպ է եղել, ինչի արդյուն...
Հինգից ավելի պայթյուն է որոտացել Խերսոնում
Այսօր երեկոյան ավելի քան հինգ պայթյուն է որոտացել Խերսոնում, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Լրագրո...