Սիրիայում խոլերայի բռնկում է. մահեր են գրանցվել

Սիրիայի տարբեր շրջաններում խոլերայի բռնկում է, որի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտարարել են իշխանությունները: 
 

Դամասկոսի կողմից չճանաչված Քրդական ինքնավար վարչությունը հայտարարել է Ռաքքայում և Դեյր էզ Զորի շրջանում խոլերայով հիվանդացած երեք մարդու մահվան մասին։ Վարչակազմի առողջապահության վարչությունը կոչ է արել միջազգային կազմակերպություններին օգնել տարածաշրջանին խոլերայի դեմ պայքարում, հայտնում է Rudaw հեռուստաալիքը։ 

Իր հերթին, Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է Հալեպ նահանգում խոլերայի 15 դեպքի մասին։ 

Առաջին դեպքը ինը տարեկան երեխա էր, ով բուժօգնություն ստանալուց հետո արդեն դուրս է գրվել։ 

Ստուգումների շրջանակում խոլերայի նմուշներ են հայտնաբերվել կոյուղաջրերում և սառցաբեկորների գործարանում, որն անմիջապես փակվել է դրանից հետո, հաղորդում է SANA-ն։ Խոլերայի այս բռնկումը առաջինն է երկար տարիների ընթացքում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ