Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Հայաստան–Արևմուտք, Հայաստան– ԵՄ հարաբերությունները․ մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները։ Այդ մասին նա հայտնել է Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք քննարկել ենք ԼՂ–ի հիմնախնդիրը, մենք քննարկել ենք ԼՂ–ում ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված հարցեր, ես իմ բարձր գնահատականն եմ տվել ռուս խաղաղապահների գործունեությանը, բայց նաև նկատել եմ, որ լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցեր կան։ Մենք քննարկել ենք ավիափոխադրումնրի հետ կապված հարցեր, և՛ Ռուսաստանն է ուզում, և՛ Հայաստանը, որ մեր միջև ավիափոխադրումներն ակտիվանան։
Մենք քննարկել ենք տարածաշրջանային խնդիրները, Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, և այս համատեքստում Ռուսաստանի մոտեցումները, դիրքորոշումը և հնարավոր դերակատարումը։ Քննարկել ենք նաև Հայաստան–Արևմուտք, Հայաստան– ԵՄ հարաբերությունների հետ կապված հարցերը, մտքեր ենք փոխանակել, արտահայտել մեր դիրքորոշումները»,- ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը նաև շեշտել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ընկալումներն այդ հարցերի շուրջ շատ մոտ են, քանի որ Հայաստանն այդ հարցում շատ բաց ու թափանցիկ է աշխատում։
Պուտինի հետ հանդիպման առանցքային թեմաներից են եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, գերիների վերադարձի հարցը։
Նմանատիպ հոդվածներ
«ԵՄ-ն կրկին խաբեց». Պուտինն առաջարկում է սահմանափակել հացահատիկի արտահանումը Եվրոպա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել Ուկրաինայից հացահատիկի արտահանման ուղղությունները սահմանափա...
«ԵՄ-ն պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատարի հայտարարությունը
Եվրոմիությունը լավ է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, այս մասին հայտարարել է տ...
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ...
Բրյուսելյան հանդիպումն ավարտվեց
Բրյուսելում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվր...