Ինչո՞ւ չեն ընդգրկում Օնիկ Գասպարյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ սկսված հետապնդումներն արգելակվել են։ Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կալանավորվեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Նրան մի քանի դրվագով են մեղադրանք առաջադրել․ մեկը Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունքն է, այլ կերպ ասած՝ Շուշին ինքն է հանձնել։ Սեպտեմբերի 2-ին էլ մեղադրանք առաջադրվեց պատերազմի սկզբում, մինչեւ ծանր վիրավորվելը, Արցախի ՊԲ հրամանատար աշխատած Ջալալ Հարությունյանին:
Պարզվում է` նա էլ է ծառայողական պարտականությունները վատ կատարել ու հատկապես տապալել է Լելե Թեփեի հայտնի օպերացիան։ Այնուհետ բոլորը գուժում էին, որ հաջորդը ՊՆ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է, պատերազմի փաստացի հրամանատարը, ում ղեկավարության ներքո են աշխատել վերը նշված անձինք:
Սակայն վերջինիս շրջապատից տեղեկացանք, որ Գասպարյանը գտնվում է ռուսական շրջանակների հովանու ներքո։ Դա է պատճառը, որ Փաշինյանը չի շարունակում շոուն, եւ Օնիկ Գասպարյանին չեն ընդգրկում։ Իհարկե, նա հանուն իր ռեյտինգի կարող էր նաեւ զանց առնել ռուսների արգելքը, սակայն այլեւս 2018-ի դուխով ղեկավարը չէ, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ գործ էր հարուցում․ 4 տարվա ընթացքում թերեւս հասկացել է ռուսների դեմ դուրս գալու վտանգները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ Այս մասին նշվում է Բուքինգհեմյան պալատի հայտարար...
Ինչ է կատարվում Բուքինգեմյան պալատում և Բալմորալ ամրոցում
Թագուհու բարեկամները, չնայած հորդառատ անձրևին, ԶԼՄ- ների ներկայացուցիչների հետ միասին Բալմորալ ամրոցի մոտ են։ Միապետի մտ...
Ահազանգ՝ սահմանամերձ Տեղ գյուղից. համայնքապետը բնակիչներից մեծ գումարներ է հավաքում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հայտնեց, որ համայն...
Ինչու է կարճվել Մասիսի քաղաքապետի եղբոր դեմ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով քրեական գործը. Tert
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերջերս «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավաս...