Հրդեհ` Լոռու մարզի տներից մեկում. խոհանոցի հատակին հայտնաբերել են քաղաքացու դի
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը այտնում է, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Աքորի գյուղի տներից մեկում, 84–ամյա տանտերը մահացել է։
«Սեպտեմբերի 8-ին, ժամը 08։27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում՝ ֆուտբոլի դաշտի մոտակայքում, այրվում է երկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 5-րդ փողոցում գտնվող մեկհարկանի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։25-ին, մարվել՝ 10։01-ին։ Փրկարարները խոհանոցի հատակին հայտնաբերել են քաղաքացի Վ․ Պ․-ի դին (ծնված 1938 թ․)։ Այրվել են խոհանոցը (մոտ 8 քմ), հյուրասենյակի մոտ 7 քմ և տանիքի մոտ 12 քմ հատվածները», - նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ՝ Իջևանի բենզալցակայանում. 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդի մեծ մասը մնացել է առանց լույսի և ջրի. ինչ է կատարվել
Բելգորոդում գիշերը վնասվել է էլեկտրական ենթակայան: Քաղաքի մեծ մասը մնացել է առանց լույսի և ջրի, որոշ փողոցներում լուսացո...
Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում. մանրամասներ
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Տաջիկստանի և Ղրղզստանի հետ սահմանային բախումների կադրերը
Հրապարակվել են Տաջիկստանի և Ղրղզստանի հետ սահմանային բախումների կադրերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Տեսակադրերը...