Հրդեհ՝ Իջևանի բենզալցակայանում. 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բենզալցակայանի պահակակետում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երեք քաղաքացի հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ` Լոռու մարզի տներից մեկում. խոհանոցի հատակին հայտնաբերել են քաղաքացու դի
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը այտնում է, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Աքորի գյուղի տներից մեկում, 84–ամյա տանտերը մահաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդի մեծ մասը մնացել է առանց լույսի և ջրի. ինչ է կատարվել
Բելգորոդում գիշերը վնասվել է էլեկտրական ենթակայան: Քաղաքի մեծ մասը մնացել է առանց լույսի և ջրի, որոշ փողոցներում լուսացո...
Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում. մանրամասներ
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշա...
Երկրաշարժ` Բավրայի մոտակայքում
Օգոստոսի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...