Ո՞ր պարագայում «Գազպրոմ»-ը կվերսկսի գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1»-ով
Ռուսական «Գազպրոմ»-ը չի վերսկսի գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով, քանի դեռ գերմանական կողմը չի վերանորոգի այն, այսօր ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Վիտալի Մարկելովը։
Մինչդեռ գերմանական կողմը պնդում է, որ «Գազպրոմ»-ը խողովակաշարին առնչվող վերանորոգման որևէ հանձնարարություն չի տվել: «Գազպրոմ»-ի գործընկեր Siemens Energy-ից հակադարձում են՝ այնպիսի խնդիրը, որի մասին հայտարարում է ռուսական ընկերությունը, հեշտությամբ լուծվում է, և դա սովորաբար չի դառնում մատակարարումների դադարեցման պատճառ։
«Գազպրոմ»-ը Գերմանիա «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով գազամատակարարումը դադարեցրել էր օգոստոսի 31-ին՝ պատճառաբանելով դա անհրաժեշտ տեխնիկական սպասարկմամբ:
«Հյուսիսային հոսք 1»-ը Ռուսաստանից Եվրոպա գազի ամենամեծ խողովակաշարն է: Այն ձգվում է Վիբորգից՝ Ֆինլանդիայի հետ Ռուսաստանի սահմանի մոտից, մինչև Գերմանիայի հյուսիս-արևելքում գտնվող Լյուբմին:
Նմանատիպ հոդվածներ
Զոհ ունենք․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներո...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, ՀՀ ԶՈւ ստորաբաժան...
Փաշինյանը հայտնեց այս պահի դրությամբ զոհերի թիվը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալով զոհերի թվի մասին հայտնեց, որ այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը...
Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն․ Արցախի ՄԻՊ-ը՝ կրակոցների մասին
Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ հ...