Իսրայելը կրկին հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը
Իսրայելական զինուժը հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, մի քանի արկ հնարավոր է եղել որսալ, հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը։
«Հակաօդային պաշտպանությունն արձագանքել է իսրայելական հրթիռներին և խոցել դրանցից մի քանիսը»,- նշել է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական զինուժը կրկին ավիահարվածներ էր հասցրել Սիրիայի տարբեր օբյեկտների վրա:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին՝ կոչ անելով դատապարտել իսրայելական հարվածները սիրիական տարածքներին։
Նրա խոսքով, հաղորդագրություններում սիրիական կողմը նշել է, որ իսրայելական զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Սիրիայում քաղաքացիական օբյեկտներին, ինչը վտանգ է ներկայացնում նավարկության և քաղաքացիական ավիացիայի համար, ինչպես նաև վտանգի տակ է դնում խաղաղ բնակիչների կյանքը։ Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ին գնահատել Իսրայելի գործողությունները որպես «ՄԱԿ-ի անդամ երկրի ինքնիշխանության միտումնավոր և կրկնվող խախտում», որը «ուղղակի սպառնալիք է խաղաղությանն ու անվտանգությանը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Վերին Շորժայի, Գորիս ուղղություններով. Баграмян26
Ադրբեջանի զինված ուժերը սկսել են գնդակոծել հայկական դիրքերը Վերին Շորժայի ուղղությամբ: Այս մասին գրում են հայկական թելեգ...
Գյումրիում պարեկները ծեծել են քաղաքացուն, որից հետո վերջինիս ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է. մանրամասներ՝ միջադեպից
Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Գյումրիում քաղաքացու և պարեկների միջև միջադեպ է եղել, ինչի արդյուն...
Հրդեհ՝ Երևանի Արտաշատի խճուղում․ մեկնել է հրշեջների 3 մարտական հաշվարկ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 19։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ...
Սևանա լճում քաղաքացի է խեղդվել. ինչ է հայտնի
Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Սեպտեմբերի 4-ին, ժամը 18:53-ին Գեղարքու...