Հայաստանն ընդունել է ռուսաստանցի ավելի քան 50 հազար IT մասնագետի. Քերոբյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը RTVI-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանից տեղափոխված ՏՏ ոլորտի մասնագետների և ընկերությունների թիվը։ Ռուսների կողմից գրանցված մի քանի նոր ընկերություններ նույնիսկ դարձել են Հայաստանի խոշորագույն հարկատուներից, գրում է լրատվամիջոցը: 
 

«Շատ գործոններից ելնելով` լավ ՏՏ ոլորտ, բիզնես միջավայր, անվտանգություն, լավ սնունդ և հյուրընկալություն, բավականին մեծ թվով ռուս ՏՏ մասնագետներ ընտրել են Հայաստանն իրենց նոր բնակավայրը»,- ասել է Վահան Քերոբյանը: 

 

Նախարարը Հայաստան ժամանած ՏՏ ոլորտի մասնագետների թիվը մոտավորապես գնահատել է «50-ից ավելի, բայց 70 հազարից պակաս»։  Ըստ Քերոբյանի՝ Հայաստանում գրանցվել է ռուսական արմատներով մոտ 850 ընկերություն և 350 անհատ ձեռներեց (ԱՁ)։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկերում 40 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ բացել է շուրջ 100 հազար հաշիվ:
 

ՏՏ ոլորտի առաջատար 20 ընկերությունները՝ Հայաստանի խոշորագույն հարկատուները, ներառել են Ռուսաստանի հետ կապված վերջերս բացված մի քանի ընկերություններ, ասել է նախարարը։ Մասնավորապես, TeamWork-ը` Հայաստանում Պերմի Miro ընկերության դուստր ձեռնարկությունը, ստեղծել է թիմային համագործակցության համանուն հարթակ DevSoft AM-ը մշակում է ծրագրային ապահովման մշակման գործիքներ և ինտերֆեյսի բաղադրիչներ միջազգային վաճառող DevExpress-ի համար: Ամերիկայան վիդեոքարտերի մշակող NVIDIA ընկերությունը, որը դադարեցրել է վաճառքը Ռուսաստանում, գրասենյակ է բացել և Հայաստանում գիտահետազոտական ​​կենտրոն է կառուցելու։
 

«Յանդեքս»-ը հուլիսին գրասենյակ բացեց Երևանում և ընդլայնում է իր աշխատակազմը Հայաստանում. «Ընդհանուր առմամբ մոտ 1000 աշխատող ունեն (բայց կարող եմ սխալվել)»,- ասել է նախարարը։
 

«Ռուսական ընկերությունները Հայաստանում մասնագետներ են վարձում, ինչը «աղ է ավելացնում տեղական ՏՏ ընկերությունների վերքերին», որոնք արդեն իսկ տառապում են ազգային արժույթի՝ դրամի փոխարժեքի տատանումներից, նշել է նախարարը։
 

Միևնույն ժամանակ, «Հայաստանում բարձր որակավորում ունեցող և փորձառու ծրագրավորողների (ավագ ինժեներ) սուր պակասը փոխարինվել է նորեկների (կրտսեր) պակասով։ «Բայց այս խնդիրը հեշտությամբ լուծվում է վերապատրաստման բազմաթիվ ծրագրերով։ Մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ լքում են իրենց բանկային աշխատանքը կամ ՏՏ ոլորտի այլ աշխատանքը, և այդ թափուր աշխատատեղերը արագ փակվում են»,- հավելեց նախարարը։
 

Հայաստանը չի փորձում «հարկային դրախտ ստեղծել» ներգաղթյալների համար, ընդգծել է նախարարը. «Եթե այս ամենն անկայուն է, այն կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ»։
 

«Մենք աշխատում ենք, որ Հայաստանում շրջակա միջավայրն ու կյանքը մրցունակ լինեն աշխարհի այլ տեխնոլոգիական կենտրոնների համեմատ: Ռուսաստանցիների հոսքը բերում է մեծ օգուտներ տնտեսության համար և զգալի ներդրում հասարակության զարգացման գործում», - ասել է պաշտոնյան։ 

 

«Մենք տեսնում ենք, որ կան նոր ակումբներ, նոր բարեր, կան նոր համայնքներ, էկոակտիվիստներ, որոնք աղբ են հավաքում: Մենք նույնիսկ տեսնում ենք, որ կամավորները ինչ-որ դժվարության դեպքում օգնում են փրկարարներին»,- օրինակներ բերեց նախարարը,- «Սրանք ակտիվ մարդիկ են, ովքեր ինտեգրվում են մեր հասարակությանը: Եվ մենք տեսնում ենք, որ հասարակությունը շատ բացահայտ ընդունում է այդ մարդկանց»։

Քաղաքականություն

Պատահարներ