
«Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է «Հյուսիսային հոսք»-ը տուրբինի անսարքության պատճառով

«Գազպրոմը» Ռոստեխնադզորից նախազգուշացում է ստացել «Հյուսիսային հոսք»-ի տուրբինի անսարքության մասին, և այն ամբողջությամբ դադարեցվել է, քանի դեռ անհրաժեշտ շտկումները չեն արվել: Այս մասին գրում է РИА Новостиն՝ հղում տալով ընկերության տարածած հաղորդագրությանը:
Նշվում է, որ ընկերության ներկայացուցիչը նամակ է ուղարկել Siemens-ին շարժիչի խնդիրների և դրանք շտկելու անհրաժեշտության մասին։
Չորեքշաբթի՝ օգոստոսի 31-ից, «Գազպրոմը» երեք օրով դադարեցրել է մատակարարումները խողովակաշարով։ Ինչպես պարզաբանել են ընկերությունում, դա պայմանավորված է Պորտովայայի կոմպրեսորային կայանի միակ աշխատող գազամոմպակայանի ընթացիկ սպասարկումով, որը կիրականացվի Siemens-ի մասնագետների հետ միասին։
«Հյուսիսային հոսքը»՝ Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարման հիմնական երթուղին է, որը հունիսի կեսերից գործում է սահմանափակումներով, իսկ հուլիսի վերջից աշխատում է իր օրական մոտ 170 միլիոն խորանարդ մետր հզորության միայն 20 տոկոսով։ Մոսկվան ընդգծել է, որ մատակարարումների նվազումը պայմանավորված է բացառապես պատժամիջոցներով, որոնք խնդիրներ են առաջացրել Siemens-ի գազի պոմպակայանների պահպանման և վերանորոգման հետ կապված։ Այժմ գիծն ապահովում է միայն մեկ տուրբին։