
Այստեղ ավելի տաք է, քան տանը. սկանդալային Charlie Hebdo-ի նոր ծաղրանկարը՝ Ֆրանսիայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին

Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo ամսագիրը հրապարակել է ժամանակակից Եվրոպայի ծաղրանկարը, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ջրցան մեքենաներով ցրում բողոքի ցույցերը։
Ըստ ծաղրանկարի՝ մարդիկ ուրախ են, քանի որ ջուրը շատ ավելի տաք է, քան տանը։
Ֆրանսիայի նախագահը բղավում է. «Մնացե՛ք տանը և մի՛ դժգոհեք»: Ի պատասխան՝ ֆրանսիացի ցուցարարները նշում են՝ «Այստեղ ջուրն ավելի տաք է, քան տանը»: Ներքևում՝ ամանի մոտ, Վլադիմիր Զելենսկիին նմանվող կերպար է։
Նշենք, որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամ առաջացավ այն բանից հետո, երբ ի պատասխան փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողության, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանվեցին:
Հայտնել էինք, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը սեպտեմբերի 1-ից դադարեցրել է բնական գազի մատակարարումները ֆրանսիական Engie էներգետիկ կոնցեռնին։ Երեքշաբթի՝ օգոստոսի 30-ի երեկոյան, «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ն չէր ստացել հուլիսին գործող պայմանագրերով ֆրանսիական կողմին մատակարարված հումքի ամբողջական վճարումները, պարզաբանել են ռուսական ընկերությունից։
«Գազպրոմի» որոշումն ուժի մեջ կմնա «մինչև մատակարարվող գազի համար միջոցների ստացումն ամբողջությամբ», նշել էին ռուսական կողմը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 20-ին Եվրահանձնաժողովն առաջարկել է նոր օրենսդրական փաստաթուղթ, ինչպես նաեւ գազի պահանջարկը նվազեցնելու եվրոպական ծրագիր։