Հանվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները. Արաղչիի հայտարարությունը
Շվեյցարական Բյուրգենշտոկում տեղի ունեցած քննարկումների ժամանակ Թեհրանին հաջողվել է Պակիստանի և Կատարի աջակցությամբ լուծումներ համաձայնեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ Իրանի ակտիվների ապասառեցման ու նավթի արտահանման շուրջ։
Այս մասին տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշել է նախարարը, Կատարի և Պակիստանի կողմից ներդրված անդադար միջնորդական ջանքերի արդյունքում հաջողվել է էական առաջընթացի հասնել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման հարցում։ Արաղչին հավելել է նաև, որ չեղարկվել են նավթի ու նավթաքիմիական ապրանքների արտահանման տուրքերը, վերացվել է շրջափակումը, ապասառեցվել են որոշակի սառեցված ակտիվներ, ինչպես նաև մեկնարկել է Իրանի զարգացման ու վերականգնման լայնածավալ ծրագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...