
Արցախի գլխին կանգնած աղետը նաև Հայաստանի աղետն է. Իշխան Սաղաթելյան

Այս պատասխանատու օրը ես ասում եմ, որ Հայաստանն Արցախ է եւ վերջ, քանի որ Արցախի գլխին կանգնած աղետը նաեւ Հայաստանի աղետն է. այս մասին այսօր Դիմադրություն շարժման հանրահավաքի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ Արցախն այսօր կանգնած է հայաթափման եւ էթնիկ զտման առաջ։
«Բոլոր նրանք, ովքեր իրենց գործողություններով փորձում են պառակտել շարժումը, փորձում են խոչընդոտել շարժման ընդլայնմանը, ջուր են լցնում Նիկոլի եւ Ալիեւի ջրաղացին»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նաև ասաց, որ այսուհետև ավելի մանրամասն ներկայացնելու են պայքարի տեսլականը, ռազմավարությունն ու ծրագրերը։