
Ուկրաինան, ՌԴ-ն և Եվրոպան շատ լուրջ վտանգի եզրին են. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ամփոփել է այցն ատոմակայան

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը Զապորոժիեի ԱԷկ-ում մնաց ուղիղ 3 ժամ 20 րոպե և լքեց կայանը, հայտնում է «Известия»-ի թղթակիցը։ Ատոմակայանում մնացել է միայն առաքելության տեխնիկական խումբը` անհրաժեշտ ստուգումներ իրականացնելու համար:
«ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում ատոմակայանը հնարավոր միջուկային վթարից պաշտպանելն է»,- ասել է այնտեղ ժամանած գլխավոր տնօրեն Գրոսսին։ «Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի կարողանանք համաձայնության գալ 2 կողմերի հետ»,-ասել է նա:
Գրոսսիի խոսքերով, առաքելության նպատակներից է «քննարկել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մշտական ներկայության հնարավորությունը տեղում: Ռոսատոմի ղեկավարի խորհրդականն էլ հայտնում է, որ քանի դեռ Զապորոժյեի ատոմակայանի հրթիռակոծումը չի դադարել, Ուկրաինան, Ռուսաստանի Դաշնությունը և Եվրոպան շատ լուրջ վտանգի եզրին են: