Հայտնի է, թե ինչ էր տեղափոխում Բոսֆորն արգելափակած ուկրաինական բեռնանավը

Չոր բեռնատար Lady Zehma նավը, որը վթարվել էր Բոսֆորում, Ուկրաինայից 3000 տոննա եգիպտացորեն է տեղափոխելիս եղել Իտալիա: Այս մասին հայտնել են թուրքական առափնյա ծառայության ներկայացուցիչները:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ դրության պատճառով Բոսֆորում դադարեցվել է երթևեկությունը։  

 

Չոր բեռնատար Lady Zehma նավը, որը Ուկրաինայից Ստամբուլ էր ուղեւորվում, վթարվել է։  Առափնյա անվտանգության ծառայության տվյալներով՝ նավերի տեղաշարժը դադարեցվել է։
 

Սա վեց տանկերներից մեկն է, որոնք օգոստոսի 30-ին լքել են ուկրաինական նավահանգիստները և տեղափոխել գյուղմթերք:

Քաղաքականություն

Պատահարներ