ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնեցկում դպրոցականները նույնիսկ չգիտեին, որ Ղրիմի կամուրջը կա, կարծում էին՝ կեղծ է. Պուտին

Դոնեցկում դպրոցականները նույնիսկ չգիտեին, որ Ղրիմի կամուրջը կա, կարծում էին, թե դա կեղծ է։ Նրանք չգիտեին, որ Ուկրաինան և Ռուսաստանը մեկ պետության՝ ԽՍՀՄ-ի մաս են կազմել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Զրույց կարևորի մասին» բաց դասի ժամանակ։

 

«Երեկ ես խոսել եմ կրթության նախարար Սերգեյ Կրավցովի հետ։ Նա Դոնեցկում էր և ինձ ասաց, որ դպրոցականները նույնիսկ չգիտեին, որ Ղրիմի կամուրջը կա, կարծում էին, որ դա կեղծ է։ Նրանք չգիտեին, որ Ուկրաինան և Ռուսաստանը մեկ պետության՝ ԽՍՀՄ-ի մաս են կազմել»,- պատմում է Պուտինը։

 

Ավելի վաղ Պուտինը ասել էր, որ Ռուսաստանի խնդիրն է դադարեցնել Դոնբասում ապրող հայրենակիցների դեմ Ուկրաինայի իշխանությունների սանձազերծած պատերազմը։

 

«Նրանց դեմ փաստացի պատերազմ էին սկսել։ Ութ տարի վարում էին այդ պատերազմը։ Եվ մեր խնդիրը, մեր առաքելությունը, մեր զինվորների առաքելությունը, որոնց դուք հիշատակեցիք, Դոնբասի աշխարհազորայինների առաքելությունն այդ պատերազմը դադարեցնելն է, մարդկանց պաշտպանելը և, իհարկե, բուն Ռուսաստանը պաշտպանելը, որովհետև այսօրվա Ուկրաինայի տարածքում սկսել են հակառուսական անկլավ ստեղծել, որը սպառնում է մեր երկրին»,- ասել է ՌԴ նախագահը։

 

Քաղաքականություն

Պատահարներ