Լեհաստանը և Բալթյան երկրները մտադիր են սահմանափակել ռուսաստանցիների մուտքն այդ երկրներ

Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի իշխանությունները մտադիր են սահմանափակել այդ երկրների տարածք ՌԴ քաղաքացիների մուտքը։ Դրա համար ազգային մակարդակով կարգելվի ռուսներին վիզաների տրամադրումը և ԵՄ երկրների վիզաներով սահմանը հատելը։ 

 

«Մինչև ԵՄ մակարդակով քայլեր ձեռնարկվեն, մենք՝ որպես Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից երկրներ, կքննարկենք ազգային մակարդակով ժամանակավոր միջոցների ներդրումը, որ արգելվի վիզաների տրամադրումը կամ սահմանափակի սահմանային անցումները ԵՄ վիզաներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների համար՝ հասարակական անվտանգության խնդիրների լուծման նպատակով»,- ասված է Լեհաստանի և Բալթյան երկրների արտգործնախարարի համատեղ հայտարարության մեջ։ 

 

Ինչպես նշվում է փաստաթղթում, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի կասեցումն անհրաժեշտ քայլ է, սակայն պահանջվում է ռուսներին տրվող վիզաների քանակի կտրուկ կրճատում։ Այսպիսով, ասվում է հայտարարության մեջ, ՌԴ քաղաքացիների հոսքը ԵՄ և Շենգենյան տարածք կկրճատվի։

Քաղաքականություն

Պատահարներ