Ուշադրություն. oդի ջերմաստիճանը կբարձրանա
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 1-3-ը կբարձրանա ևս 2-4 աստիճանով: ![]() Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Երևան քաղաքում՝ Օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ![]() |
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները տարածքներ չեն գրավել․ ՊՆ
Օգոստոսի 22-ին Վոլոդյա Հովհաննիսյանի՝ ուղիղ եթերում հնչեցրած պնդումներն այն մասին, թե Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադ...
Դոլարը, եվրոն և ռուբլին՝ Հայաստանում գործող բանկերում
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 400 դրամ է, առավելագույնը՝ 407։ Դոլարի վաճառքի նվազագ...
Air France-ի օդաչուները թռիչքի ընթացքում ծեծել են միմյանց
Air France-ի երկու օդաչուներ ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ օդաչուների խցիկում թռիչքի ժամանա...
Շշով ջրերը չեն ունեցել աղբյուրի ծագում․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավո...

