Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պակիստանում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը. կա ավելի քան 1600 տուժած

Պակիստանում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը: Տուժող է ճանաչվել ավելի քան 1600 քաղաքացի։ Նման տվյալներ ճեպազրույցում հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ասիմ Իֆթիխարը։ Նրա խոսքով՝…

Պակիստանում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը: Տուժող է ճանաչվել ավելի քան 1600 քաղաքացի։ Նման տվյալներ ճեպազրույցում հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ասիմ Իֆթիխարը։
 

Նրա խոսքով՝ ավելի քան մեկ միլիոն տուն ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է, սատկել է ավելի քան 700 հազար գլուխ անասուն։
 

Անցած շաբաթ Պակիստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել և մյուս պետություններին օգնություն ցուցաբերելու կոչ արել։ Նախնական հաշվարկներով՝ հեղեղումների պատճառած վնասը գերազանցում է 10 միլիարդ դոլարը։ Անձրևների սեզոնի հետևանքով ջրի տակ է հայտնվել նահանգի տարածքի մեկ երրորդը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250