Ռուսաստանցի մի շարք հայտնիներ վտանգի տակ են. հաքերները հրապարակել են ՌԴ ԱԴԾ-ի «հույժ գաղտնի» զեկույցը. կան անուններ

Հաքերները հրապարակել են Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների զեկույցը՝ «հույժ գաղտնի» վերտառությամբ, որտեղ նշված են վտանգի տակ գտնվող անձինք։ Նրանց թվում կան բազմաթիվ հայտնի դեմքեր՝ Վլադիմիր Սոլովյովը, Մարգարիտա Սիմոնյանը, Տիգրան Քեոսայանը, Օլգա Սկաբեևան և Թինա Կանդելակին։ 

 

Գաղտնի ծառայությունները նախատեսում են պաշտպանել նրանց Ազգային հանրապետական ​​բանակից՝ այն կազմակերպությունից, որը ստանձնել է Դարիա Դուգինայի սպանության պատասխանատվությունը։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Մոսկվայի Մոժայսկոե խճուղում պայթեցրել են ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինին պատկանող Land Cruiser ավտոմեքենան, որը վարելիս է եղել նրա 30-ամյա դուստրը՝ Դարյա Դուգինան։ Վերջինս տեղում մահացել է:


 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ