
Մահացել է Չե Գևարայի որդին

Լեգենդար հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի որդիներից մեկը՝ Կամիլո Գևարա Մարչը, մահացել է 60 տարեկան հասակում, Twitter-ում հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, գրում է РБК-ն:
«Խոր վշտով հրաժեշտ ենք տալիս Կամիլոյին՝ Չեի որդուն և նրա գաղափարները կրողին, Չե կենտրոնի տնօրենին, որը պահպանում է իր հոր ակնառու ժառանգության մի մասը»,- գրել է Դիաս-Կանելը։ Նա ցավակցություն է հայտնել մորը՝ հեղափոխական Ալեյդա Մարչի երկրորդ կնոջը՝ այրուն և երեխաներին։
Կամիլո Գևարա Մարչը ծնվել է 1962թ. -ին: Ընդհանուր առմամբ Ալեյդա Մարչն ու Չե Գևարան ունեն չորս երեխա, իսկ հեղափոխականը նաև դուստր է ունեցել Հիլդա Գադեայի հետ առաջին ամուսնությունից։