Ուկրաինան մարտեր է սկսել Խերսոնը հետ վերցնելու համար. Nexta

AՄարտեր են սկսվել Խերսոնն ազատագրելու համար։ Այս մասին գրում է ուկրաինական NEXTA թելեգրամյան ալիքը։

 

Միևնույն ժամանակ, ըստ ռուսական Anna News  թելեգրամյան ալիքի, Ուկրաինայի զինված ուժերը լուրջ փորձ են իրականացրել` ներխուժել Խերսոն, սակայն ՌԴ զինված ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել հակառակորդի տեխնիկայի և հետևակի կուտակումների ուղղությամբ։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

Քաղաքականություն

Պատահարներ