Ռուս խաղաղապահները ոչ բոլոր հենակետերն են ապամոնտաժելու․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախի եւ Հայաստանի իշխանությունները Բերձորը, Աղավնոն, Ներքին Սուսը երեկ վերջնականապես հայաթափեցին՝ օգոստոսի 25-ն Ալիեւի սահմանած նախնական ժամկետն էր։ Սակայն վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Դա է պատճառը, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքից իրենց հենակետերը դեռ չեն ապամոնտաժել, շարունակում են իրենց գործառույթներն իրականացնել։ Բերձորն ադրբեջանցիների վերահսկողության տակ կանցնի մի քանի օրից։
Արցախի մեր աղբյուրների կարծիքով՝ առավելագույնը մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի ժամանակավոր հատվածը։ Սակայն որոշ լուրեր կան, որ Բերձորից, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները ոչ բոլոր հենակետերն են ապամոնտաժելու։ Ավելին, նոր ճանապարհի վրա էլ նրանց հենակետերից մեկը կդրվի Աղավնո գյուղում, եւ գյուղի մի հատվածում կտեղակայվի նրանց ռազմաբազան»։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները տարածքներ չեն գրավել․ ՊՆ
Օգոստոսի 22-ին Վոլոդյա Հովհաննիսյանի՝ ուղիղ եթերում հնչեցրած պնդումներն այն մասին, թե Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադ...
Առավոտյան կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչ...
Դոլարն ու ռուբլին շարունակում են նվազել․ ԿԲ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն օգոստոսի 26-ին կազմել է 404.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.12 դրամով: Այս մասին տեղեկանում...
Ստուգումներ «Փեթակ»-ում. հաջորդը առևտրի մյուս կետերն են. Radar
«Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունից հետո ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական...