Դադարեցվել են որոնողական աշխատանքները․ ԱԻՆ խոսնակը մանրամասներ է հայտնում
Ինչպես տեղյակ եք, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։
Նշեմ, որ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։
Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել
Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկանում ենք...
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով կա 3 կալանավորված. ովքե՞ր են նրանք
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են: Մեկին՝ «Սուրմալու»...
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ
Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: Այս մասին...
Հայտնի է, թե ինչի հետևանքով է Սուրմալու շուկայում պայթյուն տեղի ունեցել
Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղու...