Հասարակություն
Այսօր ես միանում եմ բոլոր հայերին. Շառլ Միշել
«Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ ցավակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով մահացածների համար»,- Twitter–ի իր միկրոբլոգում գրել է Միշելը։
Նա շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին:
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 62 քաղաքացիներ, որոնցից 4-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, 2 մարդ որոնվում է։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նկարվել եմ 1000-ից ավելի մարդու հետ. Ալեն Սիմոնյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ով սիրուն, սիրուն»-ը` Ինգրիդի կատարմամբ
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամիրյան փողոցը հիմա. Նիկոլ Փաշինյան
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրամադրությունը` Հանրապետության հրապարակում
5.0