Նյու Յորքում դանակահարել են բրիտանացի գրողին, որի սպանության համար Իրանում 3,3 միլիոն դոլար են սահմանել
Նյու Յորքի արևմտյան Chautauqua ինստիտուտում դասախոսություն կարդալիս դանակահարվել է բրիտանացի գրող Սալման Ռուշդին (ծագումով հնդիկ), գրում է Associated Press-ը:
Նշվում է, որ հարձակվողը նախ բռունցքներով, ապա դանակով է հարվածել Ռուշդիին, որից հետո նրան բռնել են անվտանգության աշխատակիցները: Նյու Յորքի ոստիկանության վարչությունը պարզաբանել է, որ գրողը դանակահարվել է պարանոցի հատվածում։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ Առայժմ ոչինչ հայտնի չէ գրողի վիճակի մասին։
2012 թվականին իրանական կրոնական 15-Khordad հիմնադրամը գրողի սպանության համար 3,3 միլիոն դոլար պարգևավճար է սահմանել։ 1989 թվականին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խոմեյնին ֆեթվա էր հրապարակել՝ կոչ անելով սպանել պարոն Ռուշդիին:
Այսպես, Իրանի պաշտոնյաներն ու հաստատությունները արձագանքել են Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպի հրապարակմանը, որը նկարագրում է դրվագներ Մուհամեդ մարգարեի կյանքից, որոնք հակասում են մահմեդական սուրբ տեքստերին:
Նմանատիպ հոդվածներ
Փլատակներից դուրս է բերվել կնոջ այրված դի. իրավիճակը՝ «Սուրմալու»-ում
Երկրորդ զոհը՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից: ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը հայտնել է, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեռ հստակ չէ, թե քանի ժամում հնարավոր կլինի մարել հրդեհը. ինչ է հայտնի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում այս պահին շարունակվում են պատկան մարմինների աշխատանքները: Auroranews.am-ի հետ զրույցում ԱԻ...
Ողբերգական դեպք՝ Երևանում. 13-ամյա տղան սրճեփ սարքից հոսանքահարվել և մահացել է. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընթանում է «Պաղեստինի իսլամական ջիհադի» մոբիլիզացիան
Համացանցում կադրեր են հրապարակվել պաղեստինյան Ջանին քաղաքից: Ինչպես գրում են թելեգրամյան ալիքները, այնտեղ իրա...