ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեռ հստակ չէ, թե քանի ժամում հնարավոր կլինի մարել հրդեհը. ինչ է հայտնի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում այս պահին շարունակվում են պատկան մարմինների աշխատանքները: Auroranews.am-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, որ փրկարարներն իրականացնում են և որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները:
«Դեռ հստակ չէ, թե քանի ժամում հնարավոր կլինի մարել հրդեհը: Մեր աշխատանքին խանգարում են եղանակային պայմանները: Քամին չի թողնում մարել կրակը»,- մեզ հետ զրույցում ասել է ԱԻՆ մամուլի խոսնակը:
Բացի դա, իր խոսքով՝առևտրի կենտրոնի տարածքում այրվում են ոչ միայն դյուրավառ նյութեր, այլև պլաստիկ:
Ինչ վերաբերում է բնակիչների շրջանում ծխահարման կամ թունավորման հնարավոր վտանգներին, Կոստանյանը նշել է, որ նման վտանգ չկա:
«Ցանկալի է պատուհանները փակ պահել, սակայն նման վտանգ չկա: Ես արդեն 8 ժամ է՝ այստեղ եմ և ինձ լավ եմ զգում»,- ասել է նա:
Պատասխանելով ԱԻ նախարարի հայտնած տեղեկության վերաբերյալ հարցին, ըստ որի՝ 20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում կապ հաստատել հարազատների հետ, Հայկ Կոստանյանը նշել է, որ այդ մարդկանց մասին դեռևս տեղեկություն չկա, և կա հավանականություն, որ փրկարարներն այժմ հենց նրանց են փնտրում:
Ինչ վերաբերում է առևտրի կենտրոնի տարածքում տուժած փրկարարների առողջական վիճակին, Կոստանյանը նշել է, որ նրանցից մեկը ծխահարվել էր, արդեն լավ է և դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուս փրկարարը դեռ բուժհաստատությունում է, նա վնասել է ոտքը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընթանում է «Պաղեստինի իսլամական ջիհադի» մոբիլիզացիան
Համացանցում կադրեր են հրապարակվել պաղեստինյան Ջանին քաղաքից: Ինչպես գրում են թելեգրամյան ալիքները, այնտեղ իրա...
Փլատակներից դուրս է բերվել կնոջ այրված դի. իրավիճակը՝ «Սուրմալու»-ում
Երկրորդ զոհը՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից: ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը հայտնել է, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ հանձնի թուրքին. Աղավնոյի բնակիչն այրել է իր տունը
Արցախի Աղավնո գյուղի բնակիչը այրել է իր տունը: Նա տարածված տեսանյութում նշում է, որ այդ տանը մեծացել են ինքն ու իր...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում բեռնատարի հարբած վարորդը հարվածել, ապա վրաերթի է ենթարկել մի կնոջ
Մոսկվայում բեռնատարի հարբած վարորդը հարվածել, ապա վրաերթի է ենթարկել մի կնոջ: Ստացած վնասվածքներից կինը տեղու...