ՌԴ մշտական ներկայացուցիչը` ռուսների համար վիզաների արգելքի մասին
Դեռ վաղ է հայտարարել, թե ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու հարցը Եվրամիության բանավեճերի կենտրոնում է։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։
«Կարծում եմ` փոքր-ինչ շուտ է խոսել այն մասին, որ այդ թեման Եվրամիությունում բանավեճերի կենտրոնում է»,- նշել է դիվանագետը։
Գերմանիայի կառավարությունն ավելի վաղ քննարկման էր դրել հերթական պատժամիջոցների փաթեթի շրջանակում Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու մասին ԵՄ որոշման նախագիծը:
Մոսկվայում այլատյացության դրսևորում են համարում Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը արգելելու առաջարկը, եվրոպացի քաղաքական գործիչների նման հայտարարությունները անհետևանք չեն մնա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 169-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
Առևանգել էին ԱԺ-ն ախկին պատգամավորի հորն ու փրկագին պահանջել. ոստիկանությունը անուններ է հրապարակել
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ԱԺ-ն ախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի առևանգման վե...
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանա...
Գլխավոր դատախազութան պաշտոնական գրությամբ հերքվում են Փաշինյանի հայտարարությունները. Գեղամ Մանուկյան
Գլխավոր դատախազութան պաշտոնական գրությամբ հերքվում է Հայրենիքի զանգվածային դավաճանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարո...