Կոսովոյում ձերբակալված ռուս լրագրողը ազատ է արձակվել

Կոսովոյում ձերբակալված «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողն ազատ է արձակվել

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի լրագրող Դարյա Ասլամովան, ով ավելի վաղ ձերբակալվել էր Կոսովոյում, կապ է հաստատել թերթի խմբագրության հետ և հայտնել, որ նա ազատ է արձակվել։ Այս  հայտնում էլրատվամիջոցը։

Լրագրողը խմբագրությանը հայտնել է, որ Կոսովոյի իշխանությունները օգոստոսի 7-ի գիշերն ազատ են արձակել իրեն, որից հետո նա ինքնուրույն հասել է սերբ-կոսովյան սահման։ 

 

Նա այժմ գտնվում է Սերբիայի Ռասկա քաղաքում։ 

 

«Առավոտյան ժամը չորսին հասա սահման: Սերբ սահմանապահները նույնպես հարցաքննեցին ինձ: Նրանք պարզեցին, թե ինչու չկա արտաքսման կնիք», - մեջբերում է թերթը Ասլամովայի խոսքերը: 

 

Լրագրողը կապի մեջ է Սերբիայում ՌԴ դեսպանատան հետ։

 

Լրագրող Ասլամովային ձերբակալելու մասին կիրակի գիշերը հայտարարել է Կոսովոյի ՆԳՆ ղեկավար Ջալալ Սվեչլիան։ Նրա խոսքով՝ Ասլամովան կասկածվում է լրտեսության մեջ՝ Կոսովոյում իրավիճակի հերթական սրման ֆոնին իրավիճակն ապակայունացնելու նպատակով։

Քաղաքականություն