
Ինչ է հայտնի ՊՆ եռամսյա հավաքի մասնակցի մահվան դեպքից. մանրամասներ

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ էր եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային, 44-ամյա Ատոմ Ռազմիկի Հարությունյանը։
Yerevan.Today-ը պարզաբանման համար դիմեց Պաշտպանության նախարարությանը՝ արդյո՞ք վարժական հավաքների տեղափոխելուց առաջ պատշաճորեն ստուգվում է մասնակիցների առողջական վիճակը և այս դեպքում ինչ խնդիրներ են նախապես հայտնաբերվել։
«Զորահավաքի մասնակցի մահվան հանգամանքները քննության և նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում կպարզվեն։ Զինկոմիսարիատին եռամսյա հավաքի մասնակիցը ներկայացրե՞լ է իր առողջական վիճակի կամ գանգատների մասին բժշկական փաստաթղթեր, չեմ կարող հայտնել, քննություն է ընթանում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը` ընդգծելով, որ, համենայն դեպս, եռամսյա վարժական հավաքների բոլոր մասնակիցները ըստ ընթացակարգի անցել են բուժզննություն։
Կառավարության 404 և 405 որոշման համաձայն, այդ հետազոտություններից հետո է որոշվում քաղաքացու՝ զորահավաքի ներգրավվելու և ծառայության համար վերջինիս պիտանի լինել-չլինելու հանգամանքը։
Մանրամասները` կայքում։