«Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավարի մուտքը ՀՀ ևս արգելվել է». Ռուբեն Մելիքյան
«Պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը ևս։ Նրա մուտքը Հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։ Այս մասին հաղորդում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Պարոն Աբրահամյանին անձամբ եմ ճանաչում. նա մեծապես օգնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը 2016-2018 թվականներին, երբ այդ կառույցը ղեկավարում էի ես։
Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկել է ստանձնել իր շահերի պաշտպանությունը՝ նրա նկատմամբ դրսևորված այդ կամայականությունը վիճարկելու հարցում, և ես իհարկե ընդունել եմ այդ առաջարկը»,- գրել է Մելիքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մարտակերտում իրավիճակը լարված է. ՊԲ-ն դեռ լուռ է
Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում Մարտակերտի շրջանում: Թելեգրամյան ալիքները նշում են, որ լարվ...
Բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են դասավանդել դպրոցում. ԿԳՄՍՆ
ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա են ուսուցիչն...
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը Արցախում հրադադարը խախտել է միանգամից մի քանի ուղղություններով. ոչ պաշտոնական
Ըստ Bagramyan26 թելեգրամ ալիքի աղբյուրների՝ ադրբեջանական զինուժը Արցախում հրադադարը խախտել է միանգամից մի քանի ուղղությո...
Արցախի դատախազությունը դիմում է հանրությանը. հայտարարություն
Օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվ...