Առանց ինտրիգների. ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևանի և Բաքվի հարաբերություններում այլ դերակատարների մասին
Մոսկվան դեմ չէ, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացին նոր դերակատարներ միանան, եթե նրանք գործեն եռակողմ հայտարարությունների շրջանակում՝ առանց թաքուն ինտրիգների, նշվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
«Գլխավորը, որ կրկնություններ և թաքուն խաղեր չլինեն ինչ-որ մեկին թուլացնելու, անիվների արանքը փայտ մտցնելու նպատակով։ Ցավոք, մենք հիշյալ գործիչների կողմից նմանատիպ պրակտիկայի բազմիցս ենք բախվել»,- ասել է նա։
Նեչաևի խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտի դարձնելու օգտին, տարածաշրջանային հարցերում Մոսկվան բացառապես կառուցողական օրակարգ է առաջ մղում և չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ։
Ինչ վերաբերում է Բաքու–Երևան հարաբերությունների կարգավորմանը, նա հիշեցրել է, որ համապատասխան ջանքերը պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա:
Նմանատիպ հոդվածներ
Մետրոպոլիտենի աշխատանքը այս պահին դադարեցված է. լրատվամիջոց
Վաղ առավոտից Երևանի մետրոպոլիտենի մոտ մարդկանց շարժը չի դադարում, գրում է Mediahub-ը: «Մետրոպոլիտենի աշխատանքը...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարը ջնջել է Հայոց ցեղասպանության մասին գրառումը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը թվիթերյան իր էջից ջնջել է Հայոց ցեղասպանության մասին իր գրառումը:Նշենք,...
Սիսիանի ճանապարհ Իրանը կապում է ՌԴ-ի և Վրաստանի հետ՝ որպես այլընտրանք Ադրբեջանին. իրանցի պաշտոնյա
Սիսիանի ճանապարհ Իրանը կապում է Ռուսաստանի և Վրաստանի հետ՝ որպես այլընտրանք Ադրբեջանին: Այս մասին ասել է Իրանի Առևտրի զա...
Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու մոտ ադրբեջանցիները հողային աշխատանքներ են սկսել. Caucasus Heritage Watch
Caucasus Heritage Watch-ը ուշադիր հետևում է Մատաղիս քաղաքի Սուրբ Եղիշե եկեղեցու մոտակայքում իրականացվող հողային աշխատանք...