«Վառվեցինք»․ Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Շոգն էլ պետք է չափ ունենա, վառվեցինք»։
Ուշադրություն Հուլիսի 20-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-24-ն առանձին հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 4-5 աստիճանով: |
Նմանատիպ հոդվածներ
«էս երկրում մարդիկ գիշերները չեն քնում, որ մտածեն էլ ինչը քանդեն, փչացնեն»․ ահազանգ
Ֆեյսբուքյան օգտաատեր Կամո Դավթյանը ահազանգում է․ «Ինձ թվում ա էս երկրում մարդիկ գիշերները չեն քնում, որ մտածեն էլ ինչը ք...
Շուշան Փաշինյանը նշել է ծննդյան տարեդարձը
Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի դուստրը՝ Շուշանը նշում է ծննդյան տարեդարձը։ Այդ առթիվ ֆեյսբուքյան իր էջում Աննա Հակոբյ...
Ռուբլին, դոլարն ու եվրոն՝ Հայաստանում գործող բանկերում
Rate.am-ը ներկայացրել է Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 16-ի դրությամբ: Մե...
Այս պահին ինչ իրավիճակ է Մետրոպոլիտենի կայարաններում
ժամեր առաջ հայտնել էինք, որ ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտ...