Դադարեցնում է աշխատանքը
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը:
Հակոբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, 21.07.2022 թվականից դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը: Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել շուրջ 4 տարի իմ ներդրումն ունենալ ի շահ և ի բարօրություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ծավալվող աշխատանքներին:
Պաշտոնավարմանս առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ, փորձել անել հնարավորինս առավելագույնը, ինչ խոսք՝ անելիքներ դեռ շատ կան:
Շնորհակալ եմ իմ աշխատակազմին, իմ քաղաքական թիմին, համագործակցած բոլոր գործընկերներիս և բոլոր նրանց՝ ովքեր վստահել, հավատացել են ինձ և սատարել՝ իմ ձեռնարկած ծրագրերի իրականացմանը»,- գրել է Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ. Ուկրաինայի քարտեզը` այսօրվա դրությամբ. որ տարածքներն են գրավված
Ինչ պատկեր է ռուս-ուկրաինական պատերազմի դաշտում: РИА новости-ն քարտեզ է հրապարակել, որում պատկերված է մարտական դրություն...
Գորիսից կոշտ նախազգուշացում` «Վեոլիա ջրին»
Գորիսի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է. ««Վեոլիա ջուր» ընկերությունը գրեթե ամեն օր...
ԿԱՐևՈՐ. Մինչև հուլիսի16-ը Սևանից դեպի Երևան ուղղությամբ երթևեկությունը դադարեցվելու է
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ14+477-կմ14+777 և կմ14+849-կմ 15+30...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սոչին՝ տեղումներից հետո
Սոչիում հորդառատ տեղումները սկսել են հուլիսի 24-ի գիշերը։ Իշխանությունների տվյալներով՝ մեկ ժամում 76 մմ անձրեւ է տ...