Բորելը` Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպումը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Կարևոր քայլ՝ դեպի համապարփակ կարգավորում: Եվրամիությունը լիարժեքորեն ներգրավված է՝ աջակցելու խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասին: Կարգավորումն ու հաշտեցումը հնարավոր է միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- ասել է Բորելը:
Հիշեցենք` հուլիսի 16-ին Թբիլիսիում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել էին նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե նման բան տեղի ունենա, նրանց բոլորի համար կգա դատաստանի օրը». Մեդվեդև
Ռուսաստանին կհոշոտեն, եթե մենք ամբողջությամբ անկախ արտաքին քաղաքականություն չվարենք: Այս հայտարարությամբ հանդես է եկել Ռ...
Ինչու են աճել էներգակիրների գները. Պուտինը պատասխանում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է լրագրողների հարցերին Իրան կատարած այցի արդյունքների վերաբերյալ: Տեղեկատվություն...
«Սա նորագույն պատմության մեջ ամենամեծ սկանդալն է Սերբիայի և Խորվաթիայի միջև». Սերբիայի վարչապետ
Խորվաթիայի իշխանությունները Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին արգելել են այցելել համակենտրոնացման ճամբարի վայրում գտնվ...
«Դա արդեն զզվանք է առաջացնում». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի նկատմամբ մեղադրանքները, որն իբր մասնակից է արեւմտյ...