«Նկատե՞լ եք՝ ինչքան հանգիստ ենք սկսել վերաբերել նման նորություններին»․ պատգամավոր
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանին կրկին զոհ ունենք. 19 տարեկան Արսեն Մանուկյան, գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:
Նկատե՞լ եք՝ ինչքան հանգիստ ենք սկսել վերաբերվել նման նորություններին, առանձնապես ծանր չենք տանում, չենք աղմկում, պատիժ ու պատասխանատվություն չենք պահանջում: Նախկինում ցանկացած նման դեպք ալեկոծում էր հասարակությունը, մարդիկ ցավում ու ցավակցում էին զոհվածի հարազատներին:
Աղմկոտ էին նաև տարատեսակ «իրավապաշտպան» խմբավորումները, որոնց վճարում էին բանակի դեմ քարոզչություն վարելու և յուրաքանչյուր նման ողբերգական միջադեպի առիթով նախկին իշխանություններին քննադատելու համար:
Հիմա դրա կարիքը չկա, զինվորի կյանքը գրոշի արժեք չունի, «իրավաշտպանները» հիմա իշխանություն են, պետական պաշտոններ են զբաղեցնում, լուրջ հարցեր են լուծում. ժամանակ չունեն նման «մանրուքներով» զբաղվելու համար, իսկ իրենք իրենց քննադատել չեն ցանկանում, քանի որ հիմա իրենք են փող աշխատում:
Մի խոսքով՝ երկիրը վերածվել է կապիկների մոլորակի, որտեղ երեսպաշտությունը, անբարոյականությունն ու կեղծավորությունը դարձել է հանրային վարքագծի նորմա:
Հ. Գ. Ցավակցում են պատանի զինվոր Արսենի հարազատներին ու բարեկամներին»: |
Նմանատիպ հոդվածներ
Կդադարեցվի նշված հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,...
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքն...
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքն...
Եղել են Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր ՀՀ-ում ձեռք են բերել բնակելի տարածքներ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է այս պահին անշար...