Երևանը` «Ադրբեջանի հինավուրց հող». Ալիևի հերթական կեղծիքը
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը։ Այս մասին գրում է Հայկական ալիքը:
2020 թ․ դեկտեմբերի 10-ին Բաքվի շքահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը, Սևանը և Սյունիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։
Սակայն սա նպանատիպ առաջին հայտարարությունը չէր։ Ադրբեջանական իշխանությունը հետևողականորեն ներարկում է իր հասարակությանը հայկական պատմական տարածքների՝ ադրբեջանական պատկանելության մասին թեզը՝ այդ գործընթացը ուղեկցելով քարտեզների ստեղծումով, որոնց վրա Սյունիքը, Սևանը և Երևանը պատկերված են իբրև Ադրբեջանի մի մաս, համապատասխան պատմական զեղծարարությունների կատարմամբ։ Պետական բարձր մակարդակում Ադրբեջանի իշխանությունների կողմից ՀՀ նկատմամբ տարածքային հավականությունների վառ դրսևորում կարելի է համար պաշտոնական հռետորաբանության մեջ «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Զանգեզուր» եզրերի կիրառումը։
Ադրբեջանի կողմից այս և նմանատիպ այլ հայտարարությունները, իրադարձություններն ու նախաձեռնությունները փորձ են լեգիտիմացնելու ոչ միայն արդեն իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ՀՀ սուվերեն տարածքի ավելի քան 70 քառակուսի կմ հատվածի գրավումը Ադրբեջանի ԶՈՒ կողմից, այլև հող են նախապատրաստում Սյունիքի մարզի և ՀՀ սուվերեն այլ տարածքների դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի համար՝ ընդհուպ մինչև լիարժեք գրավում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի հայ համայնքը` Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապ...
«Եթե նման բան տեղի ունենա, նրանց բոլորի համար կգա դատաստանի օրը». Մեդվեդև
Ռուսաստանին կհոշոտեն, եթե մենք ամբողջությամբ անկախ արտաքին քաղաքականություն չվարենք: Այս հայտարարությամբ հանդես է եկել Ռ...
Բլինկենը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անդրադարձել է երեկ Թբիլիսիում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմ...
«Որոշումը կլինի ոչ հրապարակային». Պուշիլին
Դոնեցկի Ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչներից ոչ ոք իր հետ չի կապվել...