ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խանութից դուրս անգամ լսվում է կապիկների աղեկտուր լացը․ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Էս վանդալիզմը Արտաշատի հարկային տեսչության հարեւանությամբ գտնվող, իբր, կենդանաբանական խանութում է։ 40 աստիճան շոգին խանութի սեփականատերը կապիկներին փակել է պահարանի մեջ, սա վանդակ չի՝ սովորական պահարան է, որի կողքերից մի քանի անցք է բացել, որ կենդանիները կարողանան շնչել։
Քիչ առաջ ինձ ահազանգեցին, որ խանութից դուրս անգամ լսվում է կապիկների աղեկտուր լացը։
Երբ հաճախորդները վաճառողին ասել են, որ սա սադիզմ է եւ չի կարելի նման բան անել, վաճառողը պատասխանել է, որ ինքը քանիցս խանութի սեփականատիրոջն ասել է այդ մասին ու վերջինս պատասխանել է՝ ամեն ինչ 0k ա։
Հիմա ասում եմ՝ ամեն ինչ 0k չի եւ դիմում եմ ոստիկանությանը՝ րոպե առաջ այս վանդալիզմը կանխելու պահանջով։
Կապիկներին պիտի տեղափոխել կենդանաբանական այգի՝ այլ լուծում չկա»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում։ Ավելի վաղ հայտնե...
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի
Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նա...
ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես վատացավ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը․ մահվան պատճառը հայտնի է
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է: Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դատական նիստի ընթացքում. նա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոպենհագենի առևտրի կենտրոնի տարածքը՝ կրակոցներից հետո
Դանիայի ոստիկանությունը ժամանել է Կոպենհագենի Fields առևտրի կենտրոն՝ կրակոցների մասին հաղորդումներից հետո, հայտնում են մ...