Ադրբեջանում հայտնված և հետ եկած խաչիկցու դեպքով քրգործ է հարուցվել

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակչի` ադրբեջանական կողմում հայտնվելու և վերադառնալու դեպքով քրգործ է հարուցվել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՊՆ–ի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ 

 

 

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչության տարածքային բաժնից սպասում են համապատասխան փաստաթղթին: Հավելեց նաև, որ այն առաջիկա ժամում պաշտոնապես կտարածեն: 

 

Հիշեցնենք, որ «Հրապարակն» այսօր գրել էր, որ շաբաթներ առաջ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի տարածքից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիներն առեւանգել են գյուղի մի բնակչի` 60-ամյա Աշոտ Խաչատրյանին։ Մոտ մեկ շաբաթ նրան իրենց մոտ պատանդ պահելուց հետո հետ են վերադարձրել։ Թերթին նաեւ ասել էին, որ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել։

Քաղաքականություն

Պատահարներ