Հասարակություն
Փորձել են ծակել ժայռի վրա փորագրված հայկական պատմական արձանագրությունները
Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգի Սարայ շրջանում գտնվող ուրարտական դարաշրջանի սեպագիր արձանագրությունը գանձագողերի թիրախում է հայտնվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Գանձագողերը ոսկի գտնելու մոլուցքով փորձել են ծակել ժայռի վրա փորագրված հնագույն հայկական պատմական արձանագրությունները։
Նշենք, որ այս ուրարտական «դարպասն» ունի 5 մետր բարձրություն։ Ժամանակի ընթացքում արձանագրության ժայռապատն ամբողջովին պղծել են տարբեր միջամտություններով։
Իսկ թուրքական պատկան մարմիններն էլ մինչ օրս անուշադրության են մատնում տեղաբնիկների կոչերը՝ պահպանելու պատմական ժառանգությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
10.000 դրամ են խոստացել «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. ՔԿ
ՄԻՊ-ի չհայտարարված այցը՝ մանկատուն․ խախտումներ են արձանագրվել
Երթևեկության սահմանափակումներ կլինեն․ՆԳՆ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
3.7