Lրագրողը պատմել է, թե ով է եղել տան պատուհաններին կրակողը. Tеrt.аm

 Լրագրող Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կրակել են իրենց տան պատուհանին, իսկ ավելի վաղ հրկիզել էին տան մուտքի դուռը։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, և հայտնեկ, որ  իրականում հանցագործություններն ինքը դիտարկում է մեկ միասնական շղթայի մեջ, բոլորն ուղղված են իր և ընտանիքի դեմ: 

Թեհմինե Ենոքյանը կատարված դեպքի առթիվ դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Ոստիկանապետին պատշաճ իրավական գնահատական և արդյունավետ քննություն կատարելու պահանջով: 

Tert.am-ի՝ նախաքննական մարմինների աղբյուրների փոխանցմամբ՝ գրառումից հետո լրագրողը պատմել է, որ նախկին ամուսինը՝ Հ․ Գ․–ն է օդաճնշիչ (պնևմատիկ) հրացանից կրակել իր բնակարանի հյուրասենյակի պատուհանին, դեպքի վայրում հայտնաբերվել է գնդիկ, ընթանում է նախաքննություն։

Քաղաքականություն

Պատահարներ